Արշավիր Շավարշյան
Արշավիր Շավարշյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14 (26), 1884[1] Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1960[1] (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դասախոս |
Հաստատություն(ներ) | Գևորգյան հոգևոր ճեմարան[1], Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց (1898)[1], Գևորգյան հոգևոր ճեմարան (1906)[1], Ենայի համալսարան[1] և Լայպցիգի համալսարան[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն, ռուսերեն և ֆրանսերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Եղիսաբեթ Իսաբեկյան |
Arshavir Shavarshyan Վիքիպահեստում |
Արշավիր Մեսրոպի Շավարշյան (մայիսի 14 (26), 1884[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 11, 1960[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մանկավարժ, պրոֆեսոր (1936), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավիր Շավարշյանը ծնվել է Իգդիրում (Սուրմալուի գավառ), քահանա Մեսրոպ (Ալեքսանդր) Շավարշյանի ընտանիքում[2]։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1896-1998 թվականներ), որտեղ աշակերտել է Աղայանին և Պռոշյանին, և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1898-1906 թվականներ)։ Ավարտելով Ճեմարանը որպես մանկավարժ աշխատել է Եկատերինոդարի (Կրասնոդար) հայկական ծխական դպրոցում (1906-1910 թվականներ)։ 1910-1914 թվականներին սովորել է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններում, Արշավիր Շավարշյանը ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետի մանկավարժություն-հոգեբանություն բաժինը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1914-1918 թվականներին մանկավարժություն և հոգեբանություն է դասավանդել Գևորգյան ճեմարանում։ 1918 թվականին փոխադրվել է Երևան՝ տարրական դպրոցների տեսուչի պաշտոնով։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է լուսժողկոմատում որպես դպրոցական կենտրոնական հրահանգիչ (1921 թվական)։ 1921-1922 թվականներին նշանակվել է սոցդասվար Երևանի լուսբաժնում։
1921 թվականին Երևանում եղել է Ն. Կրուպսկայայի անվան դպրոցի հիմնադիրը և առաջին տնօրենը[3]։ 1921-1927 թվականներին լուսժողկոմատում վարել է ուսուցիչների վերապատրաստման, ապա դպրոցական բաժինները։ Երևանի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի բազայի վրա, ելնելով ուսուցչական կադրերի մեծ պահանջարկից, հիմնվել է Մանկավարժական ինստիտուտը և առաջին տնօրեն է նշանակվել Արշավիր Շավարշյանը։ Աշխատել է Երևանի պետական համալսարանում (1921-1935 թվականներ)՝ դասավանդելով մանկավարժական դիսցիպլինա, մանկավարժություն, հոգեբանություն, մանկավարժության պատմություն, հայ մանկավարժության պատմություն, թվաբանության մեթոդիկա։ Մինչև կյանքի վերջը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս (1935-1940 թվականներ), մանկավարժության ամբիոնի վարիչ (1940-1960 թվականներ), միաժամանակ տնօրենի տեղակալ (1943-1948 թվականներ)[4][5]։
1936 թվականին Հայկական ԽՍՀ Լուսժողկոմատի բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ ստացել է պրոֆեսորի կոչում։ 1954 թվականին ՀՍՍՌ Գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհել է «Գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչում։ Չորս անգամ ընտրվել Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի դեպուտատ։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1963-1964 թվականներին Երևանի թիվ 40 դպրոցը վերանվանվել է Արշավիր Շավարշյանի անունով։ Դպրոցի առջև 1965 թվականիին տեղադրվել է Արշավիր Շավարշյանի կիսանդրին (քանդակագործ՝ Գաբրիել Եփրոյան)։
Ուսումնասիրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շավարշյանը հայ մանկավարժության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիրներից է։ 1932 թվականից զբաղվել է հայ մանկավարժության պատմության առանձին խնդիրների և դեմքերի ուսումնասիրությամբ։ Հեղինակ է «Հայ մանկավարժներ» (գիրք 1-2, 1958-1961) մենագրության, մաեմատիկայի և երկրաչափությանը վերաբերող մի շարք դասագրքերի, խնդրագրքերի, մեթոդական ուղեցույցների և բազմաթիվ գիտական հոդվածների[6][7] ու աշխատությունների[8].
- Հայ գիրք, 2012։ 1921-1930 թթ.
- Մաթեմատիկա Գ տարի, Հայպետհրատ, 1933 թ.:
- Հեքիաթներ, 1937։ տիտղթ. (խմբ.՝ Արշ. Շավարշյան)
- Հայ մանկավարժներ ։ XIX-XX դդ.(1920 թ.) Գիրք Բ, 1961։ տիտղթ. (կազմ. և խմբ.՝ Արշավիր Մեսրոպի Շավարշյան)
- Թվաբանական խնդիրների եվ վարժությունների ժողովածու։ Մաս 1, Տարրական դպրոցի յերրորդ դասարանի համար, 1937։ տիտղթ. (թարգմ. Ա. Շավարշյան)
- Բուգոսլավսկայա, Ն. Մաթեմատիկական գրագիտություն, 1921։ տիտղթ. (Թարգմ.`Ա.Շ.)
- Կյանք և հաշիվ (1928-1933 թ.)
- Գրաֆիկ աշխատանքները դպրոցում (1935 թ.)
- Ղ.Աղայանը որպես մանկավարժ (1939 թ.)
- Աշակերտների առաջադիմության գնահատման նորմաները մաթեմատիկայից ։ V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շավարշյան)
- Աշակերտների առաջադիմության գնահատման նորմաները մաթեմատիկայից ։ V-VII դաս., 1941: տիտղթ. (Խմբ.՝ Ա.Մ. Շավարշյան)
- Իսահակ Հարությունյանը որպես մանկավարժ (1953 թ.)
- Առաքել Բահաթյանի մանկավարժական հայացքները (1957 թ.)
- Հովհ.Տեր-Միրաքյան
- Ուսուցիչը հայ գեղարվեստական գրականության մեջ
- Երեխայի կամքի դաստիարակումը ընտանիքում
- Լև Տոլստոյի մանկավարժական գործունեությունը և մանկավարժական հայացքները
- Կոմպլեքսային թեմաների դասավանդումը (1926 թ.)
- Ա.Աստիճանի դպրոցի վերամշակված ծրագիրը (1926 թ.)
- Ժողովրդական կրթությունը սովետական Հայաստանում (1945 թ.)
- Միահամուռ ջանքերով բարձրացնել դպրոցականների կարգապահությունը (1955 թ.)
- Դպրոցականի կուլտուրական վարքի դաստիարակումը (1956 թ.)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 456.
- ↑ Իսաբեկյան, Էդուարդ (1994). Իգդիր. Երևան: Արևիկ. ISBN 5-8077-0425-8.
- ↑ «Երևանի Պրոֆեսոր Ա. Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց». yerevan40.schoolsite.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018-12-04T17:38:53Z-ին.
- ↑ «Zarkfoundation - Արշավիր Շավարշյան». zarkfoundation.com.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Հեղինակավորի որոնում › Շավարշյան, Արշավիր Մեսրոպի 1884-1960 (Personal Name)». armunicat.nla.am. Վերցված է 2018-12-04T17:53:41Z-ին.
- ↑ «ԵՊՀ գրադարան քարտարան, Շավարշյան, Արշավիր Մեսրոպի». 89.249.207.20. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'kw,wrdl: շավարշյան'». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արշավիր Շավարշյանը Էդուարդ Իսաբեկյանի «Իգդիրի Երևելիները» գեղանկարում».
- «Արշավիր Շավարշյան. 1957, կտավ, յուղաներկ».
- «Հը՞, վարժապետ, զենք գործածել գիտե՞ս, կարո՞ղ ես կռվել. հուշեր Անդրանիկ Զորավարի մասին». Հոդված Արշավիր Շավարշյանի մասին zham.ru կայքում.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Շավարշյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Շավարշյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 456)։ |
- Մայիսի 26 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Գավառ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 1960 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- ԵՊՀ դասախոսներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Ենայի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ գիտնականներ
- Հայ մանկավարժներ
- Հայ պրոֆեսորներ